կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շիրակի մարզի երեք բնակավայրերում «մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցներ կկառուցվեն

Շիրակի մարզի երեք բնակավայրերում «մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցներ կկառուցվեն

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ Շիրակի մարզին 1 մլրդ 619 մլն դրամ գումար է հատկացվել՝ Կապս, Արեգնադեմ, Բերդաշեն բնակավայրերում «մոդուլային» տիպի հանրակրթական դպրոցների շենքերի կառուցման նպատակով, ևս 50 մլն դրամ նախատեսվել է Բերդաշենի դպրոցը գույքով և տեխնիկայով ապահովելու նպատակին։
 
9 մլն 880 հազար դրամ գումար ուղղվել է Արթիկ համայնքում և Արթիկի Արևշատ բնակավայրում «մոդուլային» տիպի՝ 144-ական տեղ հզորությամբ, մսուր-մանկապարտեզների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և համապատասխան համայնքներում տեղակապման համար։
 
Կառավարությունը 765 հազար դրամ հատկացրել է նաև Երերույքի տաճարի և փոքր դամբարանի թաղերի ամրակայման, Անիպեմզայի մշակույթի տան վերականգնման և փոքրիկ թանգարանի ստեղծման գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննման համար։
 

  • Կիսվել: