երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3,833 անձ, որոնցից 3,755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք. ՔԿ պարզաբանումը

2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3,833 անձ, որոնցից 3,755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք. ՔԿ պարզաբանումը

ՀՀ քննչական կոմիտեն, հաշվի առնելով վերջին շրջանում 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ շահարկումները, հարկ է համարում վերահաստատել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3,833 անձ, որոնցից 3,755-ը՝ զինծառայողներ, 78-ը՝ քաղաքացիական անձինք։

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայողներ, 19-ը՝ քաղաքացիական անձինք։

Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հնչեցրած թվի վերաբերյալ ՀՀ նախագահի աշխատակազմը պարզաբանել է, որ տեղի է ունեցել շփոթմունք։

Հորդորում ենք զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն Քննչական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները։

  • Կիսվել: