երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող էներգետիկ օբյեկտներին․ կան տուժածներ

Հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող էներգետիկ օբյեկտներին․ կան տուժածներ

Հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքի մի շարք օբյեկտներին, բռնկվել են հրդեհներ, կան տուժածներ, ասվում է թագավորության էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

«Երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, Սաուդյան Արաբիայի հարավում հարձակում է տեղի ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների մի շարք օբյեկտների վրա։ Իրավասու մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր քայլերը», — ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նախարարության տվյալներով՝ հարվածների հետևանքով որոշ օբյեկտներում հրդեհներ են բռնկվել, ինչի պատճառով դրանց աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ «Թագավորության մի քանի քաղաքացիներ և բնակիչներ վիրավորվել են, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», — նշել են գերատեսչությունում։

  • Կիսվել: