ԱՄՆ-ը ճանաչում է Ուկրաինայի շուրջ կարգավորման հիմնարար հարցերը․ Լավրով
Միացյալ Նահանգները ճանաչում է ուկրաինական կարգավորման հիմնարար հարցերը և դրանց շուրջ փորձում է օգտակար լինել, դա աջակցության է արժանի: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ամերիկացի վերլուծաբան Էնդրյու Նապոլիտանոյի հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այն, որ ամերիկացիները մեզ հետ իրենց բոլոր շփումներում, նախևառաջ նախագահ Պուտինի հետ շփումներում, ելնում են այս իրողություններից, մեզ մոտ և՛ դրական արձագանք է առաջացնում, և՛ նրանց հետ խոսակցությունը շարունակելու պատրաստակամություն։ Նրանք ճանաչում են այս հիմնարար հարցերը և դրանց շուրջ փորձում են օգտակար լինել: Ես կարծում եմ, որ դա աջակցության է արժանի»,- ասել է նա:



