հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շենքի մուտքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 200 գմ մալուխ

Շենքի մուտքում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 200 գմ մալուխ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 12-ին, ժամը 19։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 70/8 շենքի մուտքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել՝ 19։49-ին։ Շենքի մուտքում՝ 3-րդից 10-րդ հարկերում, այրվել է մոտ 200 գմ մալուխ:

 

  • Կիսվել: