կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
«Շենգավիթ» ԲԿ-ում քթի երկու անհաջող վիրահատություն են իրականացրել, հիմա էլ հրաժարվում են բժշկական փաստաթղթեր տրամադրել. քաղաքացի

«Շենգավիթ» ԲԿ-ում քթի երկու անհաջող վիրահատություն են իրականացրել, հիմա էլ հրաժարվում են բժշկական փաստաթղթեր տրամադրել. քաղաքացի

Քթի 3 պլաստիկ վիրահատություն, երեքն էլ՝ անհաջող։ Ալինա Ադիլխանյանը ենթարկվել է քթի երեք վիրահատության, որոնցից երկուսը վերականգնողական են եղել։ Քթի առաջին վիրահատությունը 2013-ին է կատարվել։ Քթի հետ կապված բարդություններ, բորբոքումներ է նկատել 2016 թվականին․ գիտակցության կորուստ, շնչահեղձություն։

 

Ալինայի խոսով, 2022-ին ստիպված դիմել է «Շենգավիթ» ԲԿ՝ բժիշկ Արթուր Պողոսյանին, ով խոստացել է, որ կշտկի շնչառական ֆունկցիայի խանգարումը։ Սակայն խնդիրները չեն անցնել։ 2023 թվականին Ալինան կրկին դիմել է բժիշկ Պողոսյանին, ով նշել է, որ պետք է կատարվի երրրորդ վիրահատությունը։

«Ականջներիցս վերցրել են աճառներ և օգտագործել վիրահատության ընթացքում»,-  սոցցանցերի իր էջերում պատմել է Ալինան։

 

«Շենգավիթ» ԲԿ-ում իրականացված երկու անհաջող վիրահատությունից հետո, Ալինան 2025 թ. հունիսի 12-ին և 13-ին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ փորձել է անձամբ հանձնել դիմում վիրահատող բժիշկներ՝ Արթուր Պողոսյանին և Նարեկ Հարությունյանին, կապված իր վիրահատությունների վերաբերյալ կարևոր բժշկական փաստաթղթեր ստանալու պահանջի հետ։ Այս մասին գրել է նա և հրապարակել տեսանյութ։

«Արթուր Պողոսյանը, առանց իմ համաձայնության, տեսանկարահանեց դիմումի հանձնման պահը և մերժեց այն ընդունել, ինչը հակասում է բժշկական էթիկայի և անձնական տվյալների պաշտպանության նորմերին։ Նարեկ Հարությունյանը ևս մերժեց վերցնել դիմումս՝ նշելով, որ «իրավունք ունի չվերցնելու», ինչն իրավական հիմնավորում չունի։ Շենգավիթ ԲԿ-ի տնօրինությունն էլ հրաժարվեց ընդունել իմ դիմումը, և փաստացի խոչընդոտում է ինձ՝ որպես բուժառու, հասանելիություն ունենալու իմ անձնական բժշկական տեղեկատվությանը»,- նշել է Ալինան։

Նրա փոխանցմամբ, արդեն մի քանի օր է՝ խուսափում են իրհետ հանդիպումից․ «Բացի այդ, թե՛ հունիսի 12-ին, և թե՛ հունիսի 13-ին, բժիշկների և/կամ վարչակազմի հրահանգով ինձ մոտեցել են հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները, ինչը կարող է դիտվել որպես հոգեբանական ճնշում և վախեցնելու փորձ, հատկապես հաշվի առնելով, որ ես եղել եմ միայնակ, հանգիստ և տրամադրված միայն իմ դիմումը հանձնելուն»: 

  • Կիսվել: