Շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները. Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)
Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Առատ տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում:
Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները»,-ասված է հաղորդագրության մեջւ: