Մարկ Քարնին առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա: Նախատեսվում է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը կստորագրվի երկու երկրների միջև համագործակցության խորացման մասին հռչակագիր, այդ թվում՝ պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ երկրների հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի։ Քարնին ակտիվացնում է համաշխարհային առևտրի ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի և բարձր մաքսատուրքերի ֆոնին:
Կանադայի և Թուրքիայի առաջնորդները հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ սկսել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Թուրքիան, իր հերթին, շահագրգռված է պաշտպանական արդյունաբերության, միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումներ ներգրավելով։



