չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սեյրան Օհանյանը մերժել է Պետրոս Ղազարյանի հրավերը․ պատճառը՝ հայտնի է

Սեյրան Օհանյանը մերժել է Պետրոս Ղազարյանի հրավերը․ պատճառը՝ հայտնի է

Բանավեճի հրավերը պրն Օհանյանը (ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար - խմբ․) մերժեց, ինչը իր իրավունքն է։ Ինձ համար զարմանալիորեն մերժման հիմնավորումների մեջ պրն Օհանյանը մատնանշում է Կոնջորյան Հայկի (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար- խմբ․) ծառայությունից ազատված լինելը։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հ1-ի լրատվական-քաղաքական բաժնի տնօրեն, հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը։

«Թե ինչ կապ ունի դա բանավեճի թեմայի և ներքաղաքական իրավիճակի հետ, ինձ անհասկանալի ա, բայց պետք է հարգել բազմավաստակ գեներալի փաստարկները։

Իսկ իրավիճակի դրամատիզմը նրանում է, որ Կոնջորյանը բանակից ազատվել է,երբ ՊՆ նախարարը նույն Սեյրան Օհանյանն էր»,- գրել է Ղազարյանը։

  • Կիսվել: