Սևի ծովի հատակին հայտնաբերվել է 1941 թ. գերմանական ավիացիայի կողմից խորտակած «Արմենիա» ջերմանավը
ՌԴ ՊՆ մասնագետներն ու ռուսաստանցի փորձագետները Սևի ծովի հատակին հայտնաբերել են 1941 թվականի նոյեմբերի 7-ին գերմանական ավիացիայի կողմից խորտակած «Արմենիա» ջերմանավը, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:
«Արմենիա» նավը խորտակվել է գերմանական օդուժի հարձակման արդյունքում: Պատմության խոշորագույն ծովային աղետի զոհերի թիվը, տարբեր հաշվարկներով, հասնում է 5-10 հազարի: Համեմատության համար նշենք, որ «Տիտանիկի» խորտակման արդյունքում մահացավ 1,5 հազար մարդ:
Նշվում է, որ խորտակման պահին նավի վրա եղել են խորհրդային բանակի զինծառայողներ, բժիշկներ, փախստականներ, «Արտեկ» մանկական ճամբարի աշխատակիցները:



