հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սևանի ոստիկանները բացահայտեցին մթերային խանութից արված գողությունը (տեսանյութ)

Սևանի ոստիկանները բացահայտեցին մթերային խանութից արված գողությունը (տեսանյութ)

Հոկտեմբերի 30-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն էր զանգել Ծովագյուղի մի բնակիչ և հայտնել, թե առավոտյան նկատել է, որ «Արևիկ» հանգստյան գոտուց Շորժա տանող ճանապարհի իր սննդի կետից գողություն են արել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել էր ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը: Միայն հանգստի սեզոնին գործող սննդի կետն ու կից խանութը սեպտեմբերի կեսերից փակ էին, և հայտնի չէր, թե գողությունը հատկապես որ օրն էր եղել:

Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին մթերային խանութի մուտքի դռան կախովի կողպեքը և գողացել էլեկտրական օդամղիչը, շամփուրներ, ափսեներ, ալյումինե երեք կաթսա:

Ձեռնարկված միջոցառումները որոշ ժամանակ արդյունք չէին տալիս, մինչև նոյեմբերի 18-ին բաժնի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն: Կեսգիշերից քիչ անց, գողությունը կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Երասխ գյուղի իր տնից բերման ենթարկվեց 21-ամյա մի երիտասարդ: Նա տվեց խոստովանական բացատրություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: