հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան

Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկեցին 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան:

Տղամարդկանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Բարբադոսի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը:

Կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել է Հոնկոնգի հավաքականին:

Հաղթանակ են տարել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը:

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

  • Կիսվել: