հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սևանա լճից դուրս է բերվել 274 հատ խեցգետնորսիչ, 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սևանա լճից դուրս է բերվել 274 հատ խեցգետնորսիչ, 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սեպտեմբերի 7-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևան համայնքի հարակից «Գեղամա» հանգստյան գոտու ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 274 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

«Միջոցառումները շարունակվում են։

Հարգելի քաղաքացինե՛ր, նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ լճի կենսապաշարի վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից»,- ասված է հաղորդգրության մեջ։

 

  • Կիսվել: