երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 11-17-ն իջել է 2սմ-ով

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 11-17-ն իջել է 2սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 11-17-ը:

Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.34մ (17.09.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը սեպտեմբերի 11-17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 8.636մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից սեպտեմբերի 17-ը ներառյալ՝ 228.234մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 11-17-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.602մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 17-ը ներառյալ՝ 88.407մլն. մ³:

Возможно, это графический образ (текст)

Возможно, это графический образ (текст «ltunp 1900.95 Uhuauh Suqupyh unynjunıpjnup, 2019-2023pp. 1900.90 1900.85 2019 2020 2021 2022 2023 1900.80 1900.75 1900.70 1900.65 1900.60 1900.55 1900.50 1900.45 1900.40 1900.35 1900.30 1900.25 1900.20 11-01 10 21-01 31-01 20 30-06 10-07 0»)

Возможно, это графический образ (текст)

  • Կիսվել: