ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի սկզբի համեմատ բարձր է 11 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի սկզբի համեմատ բարձր է 11 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը 2021 թվականի մարտի 1-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա, գրում է armlur.am-ը:

Այն 11 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 26 միլիոն 342 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

 
 
 

  • Կիսվել: