շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում տարածաշրջանում առաջին տեղում է․ ՆԳ նախարար

ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում տարածաշրջանում առաջին տեղում է․ ՆԳ նախարար

Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.)՝ 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

Նա, մասնավորապես, նշեց. «Աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում 1-ին հորիզոնականը։ Առաջատարների հնգյակում են՝ Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունը, Թայվանը, Օմանը և Նոր Զելանդիան։ Հոնկոնգից, Ճապոնիայից, Սլովենիայից հետո ցածր հանցավորություն ունեցող երկիր համարվում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ տասնյակը եզրափակում է Վրաստանը»:

  • Կիսվել: