հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Սերգեյ Ներսեսյանի թեկնածությունը կքննարկվի Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում

Սերգեյ Ներսեսյանի թեկնածությունը կքննարկվի Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2020 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը, որի ընթացքում կքննարկվի նաև Սերգեյ Ներսեսյանի թեկնածությունը` քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Սերգեյ Ներսեսյանին»,-նշված է որոշման մեջ:

Նշենք, որ  ներկայացված դիմումի համաձայն՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից ավարտում է պաշտոնավարումը և կտեղափոխվի այլ աշխատանքի` մասնավոր հատվածում:

 

  • Կիսվել: