ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերգեյ Բագրատյանը ապացույցներ է ներկայացրել առ այն, որ ինքը Դավիթ Անանյանին հրավիրել է քննիչ հանձնաժողով

Սերգեյ Բագրատյանը ապացույցներ է ներկայացրել առ այն, որ ինքը Դավիթ Անանյանին հրավիրել է քննիչ հանձնաժողով

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում փաստաթուղթ է հրապարակել, համաձայն որի՝ ինքը 2019թ․-ի դեկտեմբերի 23-ին, ՊԵԿ արդեն նախկին ղեկավար Դավիթ Անանյանին հրավիրել է ԱԺ՝ մասնակցելու իր գլխավորած քննիչ հանձնաժողովի նիստին։

Նա, մասնավորապես գրել է․ «Այսօր ԱԺ-ում իմ գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցում նշեցի, որ ՀՀ ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դ. Անանյանին հրավիրել եմ հանձնաժողով, սակայն վերջինս չի ներկայացել: Ներկայացնում եմ գրությունս՝ թղթային եւ մալբրի համակարգերի միջոցով ուղղարկված ՊԵԿ նախագահին:

Առաջարկում եմ պարոն Անանյանին հեռացնել իր էջից ստատուսը, որում գրել է, իբր նման հրավեր չի եղել:

Կանխավ շնորհակալություն:

Հ.Գ. Բանավոր հրավերն արձանագրված է հանձնաժողովի նիստում, որը տեսաձայնագրված է, իսկ զանգերի վերաբերյալ քաղվածքն առկա է, իհարկե պատասխանել է քարտուղարուհին»։

Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե պատգամավորը ստում է:

 

  • Կիսվել: