չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը որպես Ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագիծը

Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը որպես Ազգային փոքրամասնությունների օր նշելու նախագիծը

Խորհրդարանը քննարկեց «Իմ քայլը» խմբակցությամբ՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր: «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Աժ նիստում ներկայացրեց Ռուստամ Բաքոյանը:

 

«Առաջարկում եմ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ ազգային փոքրամանասնությունների օր»,- ասաց պատգամավորը:

Բաքոյանը նշեց, որ ՄԱԿ-ի 1966 թվականի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով ամրագրված է, որ այն երկրներում, որտեղ գոյություն ունեն ազգային փոքրամասնություններ՝ էթնիկ, կրոնական և լեզվական փոքրամասնություններ, ապա այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու, ծիսակատարությունները կատարելու, ինչպես նաև մայրենի լեզվից օգտվելու իրավունքը:

«ՀՀ բնակչության շուրջ 1.8-2 տոկոսի մեջ ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են: Ազգային փոքրամասնությունների կարևորությունը ՀՀ-ում նաև արտահայտվում է Սահմանադրությամբ»,-ասաց Բաքոյանը:

Հայաստանում գործում է ազգային փոքրամասնությունների խորհուրդ:

  • Կիսվել: