հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Սեպտեմբերի 2-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն

Սեպտեմբերի 2-ին մարզահամերգային համալիրում տեղի կունենա առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 500 երեխաներ․ նրանց համար կկազմակերպվի մուլտֆիլմի դիտում։

Ներկա կլինեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

Միջոցառումը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ։

  • Կիսվել: