հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում ընկել է ձորը և տեղում մահացել

«Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում ընկել է ձորը և տեղում մահացել

Հուլիսի 18-ին, ժամը 18։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի «Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում քաղաքացին ընկել է ձորը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շինուհայր գյուղի բնակիչ Գևորգ Մ․-ն (ծնված 1972 թ․) «Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում ընկել է ձորը (մոտ 25 մ) և տեղում մահացել:

Փրկարարները ձորից դուրս են բերել Գևորգ Մ․-ի դին և հանձնել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցներին։

  • Կիսվել: