ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խստացնում է ներգաղթի վերահսկողությունը ոչ միայն ապօրինի միգրանտների, այլև երկիր օրինական հիմքերով մուտք գործող օտարերկրացիների նկատմամբ, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտը վերջերս ժամանակավորապես կասեցրել էր ներգաղթային վիզաների տրամադրումը, որպեսզի ողջ աշխարհում կոնսուլական աշխատակիցներին ծանոթացնի այսպես կոչված «պետական բեռի» նոր պահանջների հետ: Դրանք թույլ են տալիս հաշվի առնել, թե որքանով է հավանական, որ ապագա ներգաղթյալը կախվածության մեջ կհայտնվի պետական սոցիալական ծրագրերից:

Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ կասեցումը սկսվել է օգոստոսի սկզբին և, ըստ կանխատեսումների, կտևի մինչև սեպտեմբերի սկիզբ կամ կեսերը: