ԱՄՆ-ն պնդում է, որ չինացի հաքերները hարձակվել են հիվանդանոցների, ՆԱՍԱ-ի և Սենատի վրա
ԱՄՆ պաշտոնյաները բացահայտել են չինական կիբերհանցագործության խոշոր ենթադրյալ արշավ, որը, նրանց խոսքով, վտանգել կամ հարձակվել է բազմաթիվ դաշնային գործակալությունների, այդ թվում՝ NASA-ի, Դաշնային պահուստային համակարգի, Արդարադատության և էներգետիկայի նախարարությունների և ԱՄՆ Սենատի վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Չինաստանի ռազմական և հետախուզական ծառայությունների հետ կապված հաքերները, ենթադրաբար, օգտագործել են չինական տեխնոլոգիական ընկերություն՝ իրենց հետքերը թաքցնելու, թիրախային ցանցերը ներխուժելու և իրենց հարձակումներն ավելի արդյունավետ դարձնելու փորձ կատարելու համար: Արդարադատության նախարարության տվյալներով, այլ թիրախների թվում են ԱՄՆ ռազմական ցանցերը, հիվանդանոցները, էներգետիկ ընկերությունները և պաշտպանական կապալառուները:
Գերատեսչությունը փորձել է կանխել հետագա վնասը՝ առգրավելով չինական ընկերությանը կապված երեք ինտերնետային դոմեյններ:
Համաձայն ՀԴԲ գործակալի ՝ հաքերային հարձակումը սկսվել է 2018 թվականին և շարունակվել մինչև 2026 թվականը։
«Չինաստանի կառավարությունը վճռականորեն դեմ է կիբերհարձակումների բոլոր ձևերին և պայքարում է դրանց դեմ՝ համաձայն օրենքի։ Մենք կոչ ենք անում ամերիկյան կողմին դադարեցնել կիբերանվտանգության հարցերն օգտագործել Չինաստանին զրպարտելու կամ վարկաբեկելու համար», - ասել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակը, երբ խնդրել են մեկնաբանել այս ամենը։
Կիբերանվտանգությունը տարիներ շարունակ լարվածության աղբյուր է եղել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում, որը սրվել է բարձր մակարդակի հաքերային հարձակումների պահերին, օրինակ, երբ ԱՄՆ պաշտոնյաները 2023 թվականին սկսել են մեղադրել Չինաստանին ռազմական տրանսպորտային ցանցերը, ջրամատակարարման կայանները և էներգետիկ ընկերությունները հաքերային հարձակումների ենթարկելու մեջ։



