Ծանրորդ Էրիկ Սիմոնյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում
Հայաստանը ներկայացնող պատանի ծանրորդներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ավարտված առաջնության վերջում մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային ծանրորդները:
Ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի հավաքականից Էրիկ Սիմոնյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 140 կգ և 145 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 172 կգ, 177 կգ և 182 կգ: Այս վարժությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Երկամարտի 327 կգ արդյունքով Սիմոնյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է:



