շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սարյանի պուրակը մի տարի է՝ քնած վիճակում է․ վստահեցնում եմ Ձեզ, եթե ես սկսեմ այդ հարցով զբաղվել, Ձեր անհրաժեշտությունը չի լինի․ քաղաքապետը՝ բնապահպանության վարչության պետին

Սարյանի պուրակը մի տարի է՝ քնած վիճակում է․ վստահեցնում եմ Ձեզ, եթե ես սկսեմ այդ հարցով զբաղվել, Ձեր անհրաժեշտությունը չի լինի․ քաղաքապետը՝ բնապահպանության վարչության պետին

Մարտիրոս Սարյանի արձանի հարակից տարածքում ընթացող բարեկարգման, կանաչապատման աշխատանքների զեկուցման քննարկման ժամանակ Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը զեկուցեց, որ  եղանակային պայմաններից ելնելով՝ կանաչապատման գործընթացը հետաձգվել է, բացի այդ՝ Սարյանի պուրակում առկա է հողի խնդիր։

Արձագանքելով՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց․ «Հիմա է ձյուն, դրանից առաջ ոչ մի բան չի արվե՞լ։ Սարյանի պուրակում մենք հողի խնդիր ունե՞նք, սա ինչ նոր բաներ են, այդ հանձնարարականը տվել եմ 2 շաբաթ առաջ, հիմա 3 շաբաթ հետո կպարզվի՝ ուրիշ խնդիր է առաջացել։

Սարյանի պուրակը մի տարի է՝ քնած վիճակի մեջ է, ոչ մի բան չի արվում այդտեղ, այնպես եք ներկայացնում, որ հեսա գարունը բացվելու է, Սարյանի պուրակում ինչ կա, չորացած է լինելու։ Հարգելի՛ս, ես Ձեզ վստահեցնում եմ, եթե ես սկսեմ զբաղվել այդ հարցով, Ձեր անհրաժեշտությունը չի լինի։ Տպավորություն է, որ ես եմ սկսում շատ դետալային հարցերով զբաղվել։ Դուք Ձեր տեղում եք, որպեսզի Դուք այդ աշխատանքը անեք։ Ինձ հստակ պատասխան կտաք, երբ ենք սկսելու Սարյանի պուրակում աշխատանքներ իրականացնել»,– ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

  • Կիսվել: