Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է. դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է. ՆԳՆ
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,-գրել է Սարգսյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը բռնկվել էր խոտածածկ տարածքում:


