կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Սարդարապատ գյուղում այրվել է 1550 հակ անասնակեր

Սարդարապատ գյուղում այրվել է 1550 հակ անասնակեր

Հունվարի 14-ին, ժամը 15:01-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 20:06-ին: Այրվել է մոտ 1550 հակ անասնակեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է երկու հատուկ տեխնիկա:

 
 

  • Կիսվել: