երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ռուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում

Ռուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 15-ը, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

«Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա օդանավակայաններ։

Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։

  • Կիսվել: