Ռուսաստանը երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը
Ռուսաստանի կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է արտադրող ընկերությունների կողմից դիզվառելիքի արտահանման արգելքը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
«Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայունության պահպանման համար»,- ասված է նախարարների կաբինետի մամուլի ծառայութան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը Ռուսաստանում գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը։



