շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8371 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8371 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի  8371 դեպք։ Այս մասին հայտնում են գործադիր շտաբից, գրում է Gazeta.ru-ն։

Կորոնավիրուսի դեպքերի մեծ մասը՝ 3793-ը, հայտնաբերվել է Մոսկվայում:

Ըստ աղբյուրի, Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում վերականգնվել է 8785 մարդ, մահացել՝ 174-ը։

Ընդհանուր առմամբ, երկրի 85 շրջաններում գրանցվել է ավելի քան 379 հազար դեպք: Համավարակի սկզբից վերականգնվել է 150 993 հիվանդ, իսկ 4142-ը մահացել են:

 

  • Կիսվել: