ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսաստանում հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Ռուսաստանում հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

 

«Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։  Ընտանիքով մի քանի տարի է՝ Ռուսաստանում են բնակվում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասել է դեսպանը։

Տողանյանը հավելել է, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ հինգ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

  • Կիսվել: