երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Ռուսաստանի ապագա վարչապետը կիսով չափ հայ է և ունի ազդեցիկ հայ ընկեր

Ռուսաստանի ապագա վարչապետը կիսով չափ հայ է և ունի ազդեցիկ հայ ընկեր

Ինչպես հայտնի է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխաիլ Միշուստինին դառնալ ՌԴ նոր վարչապետ, գրում է analitik.am-ը:

Հայ հասարակությանը թերևս կհետաքրքրի այն, որ Միշուստինը կիսով չափ հայ է: Նա իր աշխատանքային գործունեությունը սկսել է Միջազգային համակարգչային ակումբում՝ ակումբի հիմնադիր իր ընկեր Լևոն Ադմիլյանի ղեկավարությամբ: Նրա կենսագրության մեջ նշվում է, որ ՌԴ ապագա վարչապետը լուրջ հաջողությունների է հասել նշյալ ակումբում, իսկ Լևոն Ադմիլյանի հետ ընկերությունը սկսվել է իր արմատների շնորհիվ. Միշուստինը կիսով չափ հայ է:

Հիշեցնենք, որ ՌԴ կառավարությունը Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ հրաժարական ներկայացրեց այսօր՝ հունվարի 15-ին:

  • Կիսվել: