շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս զինվորականները ուժեր են կուտակել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու՝ տարածաշրջանում իրավիճակի նոր սրացման ֆոնին

Ռուս զինվորականները ուժեր են կուտակել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու՝ տարածաշրջանում իրավիճակի նոր սրացման ֆոնին

Ռուս զինվորականները լրացուցիչ ուժեր են կուտակել Ադրբեջանի հետ սահմանից ոչ հեռու՝ տարածաշրջանում իրավիճակի նոր սրացման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է avia.pro կայքը:

Կայքը, հղում կատարելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, մեջբերում է՝ Սյունիքի մարզի տարածքում տեղակայվել են ՌԴ Զինված ուժերի միանգամից երկու հենակետեր, ուր գտնվում են զրահատեխնիկա և մարտական ավիացիայի միջոցներ:

Ըստ նախնական տվյալների՝ մարզում ռուսական զինուժի տեղակայման անկյունաքարային պատճառն Ադրբեջանի նախագահի վերջերս ասված խոսքերն էին Հայաստանի տվյալ տարածքն ուժով վերահսկողության տակ վերցնելու պատրաստակամության վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնի է այն մասին, որ տվյալ ուղղությամբ արդեն իսկ սկսել են տեղակայվել ադրբեջանական մարտական դիրքեր, ինչը ոչ միայն անուղղակիորեն, այլև ուղղակիորեն խոսում է նոր ռազմական կոնֆլիկտի նախապատրաստության մասին:

«Ռուսական կողմը դեռևս այդ առնչությամբ որևէ պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել, սակայն մասնագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Սյունիքի մարզում ռուսական բանակի լրացուցիչ ուժերի տեղակայումը կապված է այն բանի հետ, որ ռուսական կողմը տիրապետում է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի ուղղությամբ նոր ուժեր տեղակայելու վերաբերյալ ինֆորմացիային»,- գրում է կայքը:

 

  • Կիսվել: