հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունը

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող 30 հանրային սննդի կետերում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հանրապետության 37 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից, 

սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես,

սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

ՍԱՏՄ-ից նաև հայտնում են․

««Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Հյուսիսային պողոտա 18/77 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները հայտնաբերել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի անհամապատասխանություններ:

Այսպես՝
 
հանրային սննդի կառույցի առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
 
հատակի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն եղել նորոգ վիճակում,
 
Սննդամթերքի պահման դուռը և գույքի մի մասը չեն եղել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվ ու ախտահանվել, և պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից:
 
պատերը չեն ունցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից:
 
Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար»։

  • Կիսվել: