չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանը դարձել է iris Dating ծանոթությունների ամերիկյան ծառայության բաժնետեր

Ռուբեն Վարդանյանը դարձել է iris Dating ծանոթությունների ամերիկյան ծառայության բաժնետեր

Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը դարձել է iris Dating ծանոթությունների ամերիկյան ծառայության բաժնետեր: Այս տեղեկությունը հաստատել են Վարդանյանն ու iris Dating-ի ներկայացուցիչը, տեղեկացնում է Forbes-ը:

Ինչպես նշել է Վարդանյանը՝ ինքը նախագծի մեջ փող է ներդրել ներդրողների կոնսորցիումի հետ միասին: Բիզնեսմենը չի հայտնել նախագծում ստացած իր բաժնի մասին, բայց նշել է, որ այն զգալի է: «Սա հրեշտակային ներդրում է»,- ասել է ձեռնարկատերը: Նրան iris Dating է գրավել մեթչինգի (զույգերի համընկնում) բարձր մակարդակը, որը մյուս դեյթինգային ծառայությունների համեմատությամբ 5-6 անգամ ավելի է կանանց դեպքում եւ 2,5-3 անգամ ավելի տղամարդկանց դեպքում: Ձեռնարկատերը iris Dating-ն անվանել է «հեռանկարային նախագիծ»:

Ծառայության մարքեթինգի հարցերով տնօրեն Ալեքսեյ Շելեստենկոնը Forbes-ին հայտնել է, որ iris Dating-ը ստեղծելու գաղափարը հայտնվել է ավելի քան 3 տարի առաջ: Նա ասել է, որ մշակողները մոտ 2 տարի ստեղծում էին ալգորիթմը եւ բուն հավելվածը:

iris Dating-ն իր մրացկիցներից տարբերվում է այն հանգամանքով, որ հավելվածը արհեստական ինտելեկտն օգտագործում է, որ հասկանա յուրաքանչյուր օգտատիրոջ անհատական վիզուալ նախապատվությունները: ԱԻ-ն ինքն է որոշում, թե կոնկրետ մարդուն ինչն է հետաքրքրում եւ փորձում է գտնել այն լուսանկարը, որում օգտատիրոջը դուր կգան առավելագույն թվով պարամետրեր, հավելվածի աշխատանքի մեխանիզմն է պարզաբանում Շելեստենկոն:

՛՛Մարդը հարյուր հազարավոր պրոֆիլներ թերթելու կարիք չունի. նա անմիջապես տեսնում է նրանց, որոնք պետք է իրեն դուր գան: Դեյթինգային ծառայություններում կանանց միջինը դուր են գալիս տղամարդկանց պրոֆիլների 3-5 տոկոսը, որոնք նրանք տեսնում են, քանի որ ակաունտները պատահականորեն են ընտրվում: Իսկ մեր ալգորիթմը հասկանում է, թե կոնկրետ ով դուր կգա կնոջը, ուստի iris-ում աղջիկները միջինը լայք են դնում յուրաքանչյուր երրորդ պրոֆիլին, որոնք հավելվածն առաջարկում է՛՛,- ասել է Շելեստենկոն:

Նշվում է նաև, որ նա հրաժարվել է բացահայտել նախագծում կատարված ներդրումների չափը, օգտատերերի եւ բաժնետերերի թիվը:

 

  • Կիսվել: