չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ռուբեն Խարազյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպան

Ռուբեն Խարազյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպան

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ռուբեն Խարազյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ):

«Հիմք ընդունելով Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը. Ռուբեն ԽԱՐԱԶՅԱՆԻՆ նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Աշգաբատ)»,- ասված է հրամանագրում։ 

  • Կիսվել: