չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Միրզոյանը և Լավրովը քննարկել են միգրացիոն ոլորտի փոփոխություններին առնչվող հարցեր

Միրզոյանը և Լավրովը քննարկել են միգրացիոն ոլորտի փոփոխություններին առնչվող հարցեր

ՀՀ և ՌԴ արտգործնախարարները քննարկել են զգայուն հարցեր, որոնք հուզում են հասարակություններին, օրինակ՝ միգրացիոն ոլորտում նկատելի փոփոխությունները: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Պետք է ջանքեր գործադրենք, որ այդ փոփոխությունները բացասական անդրադարձ չունենան մեր քաղաքացիների գործունեության, մեր բարեկամական կապերի վրա»,- ընդգծեց Միրզոյանը:

Անդրադարձ է կատարվել նաև մեդիաոլորտին առնչվող հարցերի, մասնավորապես՝ առաջացող խնդիրների պարբերական և ժամանակին հասցեագրմանը, փոխըմբռնման ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելուն. «Թերևս ես կավելացնեի՝ [քննարկել ենք] այդ ջանքերի միջոցով անհարկի միակողմանի գնահատականներից, միջամտություններից զերծ մնալու կարևորությունը»:

Արտգործնախարարները քննարկել են նաև հումանիտար ոլորտին առնչվող հարցեր:

  • Կիսվել: