չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան հրավիրում է ասոցացված անդամակցության

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան հրավիրում է ասոցացված անդամակցության

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան` որպես այս ոլորտի առաջին և միակ մասնագիտական միությունը Հայաստանում, հրավիրում է հայերեն և անգլերեն լեզուներով համընթաց թարգմանիչներին` դառնալու մասնագիտական միության ասոցացված անդամներ:

Ասոցացված անդամակցությունը առաջին քայլն է դեպի լիարժեք անդամակցություն և համընթաց թարգմանիչներին ընձեռելու է հետևյալ հնարավորությունները.

*Մասնակցություն  Ասոցիացիայի կազմակերպած մասնագիտական միջոցառումներին, աշխատաժողովներին, սեմինարներին և համաժողովներին,

*Հասանելիություն մասնագիտական տեղեկատվությանն ու թարմացումներին ոլորտի զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև Ասոցիացիայի խորհրդատվական և ուսումնագիտական ռեսուրսներին,

*Ներգրավում փորձի փոխանակման և համագործակցության հարթակներում:

Անդամակցությամբ հետաքրքրված լինելու դեպքում խնդրում ենք գրել  [email protected] հասցեին մինչև 2025թ. մայիսի 31-ը:

 Անձնական նամակով հայտատուն կստանա հայտադիմումի ձևը և ներկայացվելիք հիմնավորող փոստաթղթերի ցանկը` փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետով:

Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի առաքելությանը, տեսլականին, նպատակներին և մասնագիտական վարքականոններին կարելի է ծանոթանալ այս հղմամբ` www.targman.am:

Ասոցիացիայում կարևորվում է  թարգմանչի դերի և ոլորտային չափորոշիչների հանրահռչակումը` ի շահ  մասնագիտության և համայնքի:

  • Կիսվել: