«Ինտեր»-ը որպես Մխիթարյանին փոխարինող է դիտարկում Ֆերմին Լոպեսին
Միլանի «Ինտեր»-ը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հեռանալու դեպքում նրան փոխարինող է փնտրում:
Մխիթարյանի հնարավոր փոխարինողների թվում է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը:
«Ինտեր»-ի թե՛ մարզիչները, թե՛ ղեկավար կազմը համաձայն են այդ տարբերակին:
Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը չէր բացառել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։ «Ինտեր»-ի հետ Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: