չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

Մենք շահագրգռված ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ. Լավրով

Ռուսատանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ Այս մասին այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ արտգործնախարարն ընդգծեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ այս հանդիպումները անցած տարվա աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածություների արդյունքն են` վերականգնել փոխադարձ գործակցության տեմպերը։

Լավրովը կարևորեց երկու երկրների միջև նաև փոխադարձ դիվանագիտական ներկայության ընդլայնումը։
«Մենք նաև շահագրգռված ենք մեր երկու երկրների քաղաքների ու շրջանների միջև հարաբերությունների հաստատմամբ։ Այդ նպատականին է միտված նաև միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստումը»,– նշեց նա։

Անդրադառանալով ՀՀ–ՌԴ առևտրաշրջանառությանը` Լավրովն ասաց, որ այն վերջին մեկ տարում հասել է 1.6 մլրդ դրամի։

«Փոխադարձ առևտրի 96 տոկոսն այսօր իրականացվում է ազգային արժույթով։ Ռուսական տնտեսական օպերատորներն ավանդաբար հանդես են գալիս ՀՀ–ում որպես հիմնական հարկատուներ և գործատուներ և իրականացնում են սոցիալապես նշանակալի ծրագրեր»,– նշեց ՌԴ ԱԳ նախարարը։

Նա հիշեցրեց, որ ռուսական կողմը ողջունել է ՀՀ իշխանությունների ջանքերը` ապահովելու ռուս գործարար շրջանակների օրինական շահերը, որոնք ներդրումներ են անում ՀՀ–ում։ Դա, ըստ Լավրովի, կնպաստի հետագա ներդրումների հոսքին ՀՀ տնտեսության այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, հանքարդյունաբերությունը, տրանսպորտը, ենթակառուցվածքները։

Ավարտելով իր խոսքը` ՌԴ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ բավարարված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների արդյունքներից, քանի որ խոսել են անկեղծ` չթաքցնելով ազգային դիրքորոշումները։

  • Կիսվել: