երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն միկրոդրամաշնորհային ծրագիր կիրականացնի, որին կկարողանա մասնակցել նաև ՀՀ-ն

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ն միկրոդրամաշնորհային ծրագիր կիրականացնի, որին կկարողանա մասնակցել նաև ՀՀ-ն

Այսօր «Նոր սերունդ– 2021» հոբելյանական ֆորումի առցանց միացման ժամանակ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» փոխտնօրեն Դմիտրի Պոլիկանովն ասաց, որ իր կազմակերպությունը հաջորդ տարվանից նախատեսում է իրականացնել միկրոդրամաշնորհային ծրագիր մերձավոր արտերկրի պետությունների, այդ թվում՝ Հայաստանի համար. մասնակիցները կկարողանան ստանալ 300-ից մինչև 1000 դոլար՝ մի շարք ոլորտներում նախագծերի համար:

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» միկրոդրամաշնորհները, ըստ փոխտնօրենի, կնպաստեն համատեղ աշխատանքի դաշտ ձևավորելուն։

«Հարցն այն է, որ այդքան քիչ գումարով ինչ-որ նախագիծ գործարկենք կամ միջոցառում կազմակերպենք: Թեմայի առումով դրանք պետք է կապված լինեն Ռուսաստանի հետ, որպեսզի նախագիծը փոխշահավետ լինի»,-ասաց նա։

Նշենք, որ ֆորումը դեկտեմբերի 13-14-ն անցկացնում է Երևանում Ռուսական տունը։

 

  • Կիսվել: