ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Ժամանակ». «Հայրենիք» կուսակցությունը վերածվել է հասարակական կազմակերպության. Դրամաշնորհներ են բաժանում

«Ժամանակ». «Հայրենիք» կուսակցությունը վերածվել է հասարակական կազմակերպության. Դրամաշնորհներ են բաժանում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Հայրենիք» կուսակցությունը վերածվել է հասարակական կազմակերպության, որը քաղաքական գործունեության փոխարեն զբաղված է միկրոդրամաշնորհներ բաժանելով:

 Այդ դրամաշնորհների գումարը հիմնականում 100-200 հազար դրամի շրջանակում է: Քանի որ դրամաշնորհների բաժանումը վերահսկում է կուսակցության վարչության անդամ Խաչիկ Գալստյանը, ով արմատներով լոռեցի է, դրամաշնորհներ ստանում են լոռեցիները՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ մասում են հիմա ապրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: