շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ռևազյանի պարզաբանումը՝ Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիայից զրկելու մասին լուրերի առնչությամբ

Ռևազյանի պարզաբանումը՝ Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիայից զրկելու մասին լուրերի առնչությամբ

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Միաջզգայի ավիացիոն գործընկերությունը լիցենզիայից զրկել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, որն այժմ Դանիայում է, Հ1-ի եթերում հերքեց տեղեկությունները և պարզաբանումներ ներկայացրեց

Նա, մասնավորապես, նշեց, որ որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել իր իրավասություններն իրականացնելուց: «Դա որևէ կապ չունի իրականության հետ, ես դա հերքում եմ: Մեզ լիցենզիայից զրկելու իրավասություն որևէ մեկը չունի: Այստեղ խոսքն այն մասին, է որ առանձին ընթացակարգ կա դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար, դա վերաբերում է Հայաստանում գրանցված ավիաընկերություններին: Եվ ճիշտ է, որ նրանցից ժամանակավորարապես վերցրել են դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու թույլտվությունը:

Մենք հիմա ուզում ենք պարզաբանում ստանալ եվրոպական կողմից, թե ինչու են այդպես արագ որոշում կայացրել:

Դուք կարող է հիշեք, մի քանի ամիս առաջ մենք նշել ենք, որ ստուգում պետք է անցկացվի Հայաստանում և վերջնական արդյունքը պետք է ներկայացվի նիստի ընթացքում՝ մայիսին: Մեր Քաղավիացայի կոմիտեն շատ լուրջ փոփոխութուններով պետք է անի, քանի որ մեր քաղավիացիայում մոտեցումները տարբերվում են մեր եվրոպական գործընկերների ակնկալիքներից: Այս փոփոխությունների համար իրականում շատ երկար ժամանակ է պետք, քանի որ լրջագույն խնդիրները վաղուց կան, մեկ օրվա մեջ չեն լուծվի: Պետք է նոր մասնագետներ ներգրավվել, նոր մոտեցումներ բերել քաղավիացիա: Մենք ընթացք ենք տվել դրան, լուրջ քայլեր արել ենք, օրինակ՝ Աֆրիկայի չվերթների մասով: Մեզ մեղադրում էին, թե ինչպես ենք հսկողություն անում Հայաստանում գրանցված օդանավերի մասով, որոնք թռնում են Կոնգո, Սոմալի: Մենք այսօր Աֆրիկա գնացող չվերթ չունենք»,-ասաց Ռևազյանը

Խոսելով ավիացիայի ոլորտի ապագայի մասին՝ Ռևազյանն ասաց. «Ես շաբաթական երկու զանգի եմ մասնակցում, որին մասնակցում են Եվրոպայի ու Եվրոպային մոտ գտնվող պետությունները: Բոլորն ասում են, որ ավիացիայի ոլորտում այս տիպի բան չի եղել: Հստակ կարող եմ ասել, որ մինիմում մեկ տար լուրջ խնդիրներ կլինեն: Եթե նույնիսկ պատկերացնենք լավագույն տարբերակը, որ չվերթները 1-2 ամիս հետո կլինեն, ժամանակ է պետք լինելու վերականգնման համար»:

 

  • Կիսվել: