ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ներդրումների աջակցման կենտրոնի շնորհանդեսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ներդրումների աջակցման կենտրոնի շնորհանդեսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ներդրումների աջակցման կենտրոնի ("Entrprise Armenia") շնորհանդեսը: Ինչպես հաղորդում Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, մՄջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ հիմնադրամի ղեկավար Լեւոն Հովհաննիսյանը:

Շնորհանդեսի շրջանակներում ներկայացվեցին կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, հանրապետությունում օտարերկրյա ներդրողներին աջակցության տրամադրման մեխանիզմները, ինչպես նաև կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը:

Շնորհանդեսին ներկա էր աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: Միջոցառմանը մասնակցել են ռուսական և հայկական գործարար շրջանակների ներկայացուցիչներ, անհատ ձեռնարկատերեր և ոլորտի մասնագետներ: Ներդրումների աջակցության կենտրոնը համակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տեղի եւ օտարերկրյա գործարարներին մի շարք ուղղություններով: Մասնավորապես, տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի ներդրումային հնարավորությունների եւ պայմանների, այդ թվում ՝ պետական խթանների եւ այլ ընթացակարգերի մասին, կենտրոնի ներկայացուցիչներն օգնում են ներդրողներին բոլոր անհրաժեշտ ներդրումային գործընթացներում եւ պետական մարմինների հետ աշխատանքում:

 

  • Կիսվել: