հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը. Ավինյան (տեսանյութ)

Փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը. Ավինյան (տեսանյութ)

Հարություն Պետրոսյանը արդեն 32 տարի աշխատում է Երևանի մետրոպոլիտենում։ Նրա և գործընկերների շնորհիվ այսօր փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Վերջին ամիսներին արդեն փոխարինվել է շուրջ 170 տոննա ռելս, ինչն ուղղակիորեն նպաստում է երթևեկության կայունությանն ու ուղևորների անվտանգությանը։

Յուրաքանչյուր փոխարինում՝ մի նոր քայլ է դեպի այն, որ հազարավոր մարդիկ ամեն օր հասնեն իրենց նպատակակետին՝ արագ, անվտանգ և առանց խափանումների՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ:

  • Կիսվել: