ՌԴ-ում հայ երիտասարդ է ձերբակալվել՝ զինծառայությունից խուսափելու համար
Սանկտ Պետերբուրգում կալանավորվել է 1996թ. ծնված ՀՀ քաղաքացի, որը հետախուզվում էր զինվորական ծառայությունից խուսափելու համար:
Ըստ Невские Новости պարբերականի` երիտասարդին ձերբակալել են երկուշաբթի երեկոյան՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի նավաշինարարների փողոցում գտնվող թիվ 14 տան մոտ:
Նշվում է, որ նա հետախուզվել է ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Որպես խափանման միջոց ընտրվել է ձերբակալությունը: