ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները շարունակում են հացադուլը

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները շարունակում են հացադուլը

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները շարունակում են հացադուլը

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները կառավարության դիմաց շարունակում են հացադուլ և նստացույց անել։ Նրանք պահանջում են, որ ՀՀ իշխանությունները բանակցի ՌԴ-ի հետ, որպեսզի իրենց  կարողանան մեկնել այդ երկիր։

Նշենք, որ նախօրեին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ շատ ջերմ ընդունեց։ Մենք ներկայացրինք իրադրությունը. ասացինք, որ այս 200 հոգու մեկնելը հապճեպ է, պետք չի սպասել։ Պարոն վարչապետը խոստացավ ինչ-որ մի հարցում մեզ աջակցել»,- լրագրողների հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները։

Նրանք նշեցին, որ տեղեկությունները, թե կառավարության մոտ իրենց հետ գիշերում են մանկահասար երեխաներ, իրականությանը չեն համապատասխանում․

«Ապատեղեկատվություն է տարածվում, թե մեզ հետ գիշերում են երեխաները, չկա նման բան»։

 

  • Կիսվել: