ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է ԱՎՎ մասնաշենքում
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների և անձնագրային և վիզաների վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 25-ին ԱՎՎ մասնաշենքից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Վաղարշակ Ս.-ն, որը հուլիսի 21-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:



