ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ դեսպանը Գյումրիի քաղաքապետի հետ քննարկել է զինվորական թաղամասի մոտ գտնվող կիսակառույց շենքերին առնչվող հարցեր

ՌԴ դեսպանը Գյումրիի քաղաքապետի հետ քննարկել է զինվորական թաղամասի մոտ գտնվող կիսակառույց շենքերին առնչվող հարցեր

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրի համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, քաղաքաշինության գծով խորհրդական Ալբերտ Մարգարյանը, գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, ոլորտային այլ պատասխանատուներ։

Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, խոսել երկու երկրների բարեկամության, առկա կապերի և ծրագրերի մասին: Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա կողմերը խոսել են հնարավոր ծրագրերի, դրանց իրականացման համար անհրաժեշտ աշխատանքների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գյումրու 8-րդ զինվորական թաղամասի հարևանությամբ գտնվող կիսակառույց շենքերի, մոտ 10 կմ ճանապարհահատվածի վերանորոգման, որով անցնում է ռազմական ծանր տեխնիկան, առևտրա–տնտեսական, ապրանքաշրջանառության և մի շարք այլ ծրագրերի առնչվող հարցեր։

  • Կիսվել: