հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով

Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զաքարյանը նշեց, որ իրեն լավ է զգում:

Աշոտ Զաքարյանը հավելեց, որ վարակի ախտանշաններից ունի միայն ջերմություն:

Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 340 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 176354 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 796 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

  • Կիսվել: